AMSTAR-ը առաջատար արտադրողներից մեկն է Հայաստանում, ով առաջարկում է միջազգային վճարային համակարգերի բանկային քարտեր՝ VISA, Mastercard, UPI, տեղական քարտեր և լոյալության քարտեր/ զեղչի,կուտակային,նվեր քարտեր/

Մեզ հետ դուք կստանաք ամենաբարձր որակի ապրանքներ և ծառայություններ, լավ գներ և անհատական մոտեցում, որը կընդգծի Ձեր ապրանքանիշի յուրահատկությունը:

Նույնիսկ ամենահավակնոտ նախագծերն իրականացնելու համար,նոր ապրանքներ ստեղծելու մեր ձգտումն ապահովված է որակի խիստ վերահսկողությամբ և մասնագետների հուսալի թիմի աջակցությամբ։

Մեր հաճախորդները

AMSTAR-ի հաճախորդներն են Հայաստանի բանկերն ու ֆինտեխ ընկերությունները, որոնք կենտրոնացած են իրենց հաճախորդների համար բարձրորակ և եզակի քարտային ապրանքներ ստեղծելու ուղղությամբ:

Մեր սկզբունքները

Հուսալիությունը, նորարարությունը և որակը մեր երեք հիմնական սկզբունքներն են, որոնք կանխորոշում են մեր աշխատանքը:

Մենք հպարտ ենք, որ կառուցում ենք երկարատև և ամուր հարաբերություններ յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ առաջարկելով բարձր տեխնոլոգիական լուծումներ զարգացման և արտադրության բոլոր փուլերում: